Հայաստանի բնական տարածքները

6000,00
AMD
Հեղինակ՝ Ջենի Գևորգյան

Ժամանակակից Հայաստանի հեղինակային դեկորատիվ-ուսումնական քարտեզը.

Քարտեզը Հայաստանի բնական գոտիների հեղինակային բնօրինակ քարտեզ է։ Նկարված է հատուկ HaK'artez նախագծի համար:

Այն պարունակում է բոլոր 6 բնական գոտիները, ինչպես նաև Հայաստանի եզակի կենդանիների և բնական օբյեկտների գծագրեր։ Քարտեզը պարունակում է նաև եղանակային քարտեզներ Հայաստանի երեք խոշոր քաղաքների համար և հիմնական փաստեր Հայաստանի յուրահատուկ բնության, կլիմայի և աշխարհագրության մասին։

Փաթեթի ներսում նվեր է՝ 3 հավաքածու կպչուն պիտակներ Հայաստանի եզակի բնական տեսարժան վայրերով.
- Կպչուն պիտակներ՝ թվերով քարտեզի վրա կպչելու համար
- 3D կպչուն պիտակներ
- կպչուն պիտակներ եղանակի աղյուսակը լրացնելու համար

Շահույթի մի մասն ուղղվում է Հայաստանում գեղարվեստական ​​պրակտիկայի զարգացմանը։
Made on
Tilda